03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեսիջ հասարակությունը և իշխանությանը. Շահենը՝ Հայկի կողքին է /վիդեո/

Շանթ Հարությունյանը արդեն մեկ տարի պնդում է, որ ինքը բանտվել է իր քաղաքական հայացքների համար: Շանթի որդին՝ 15 ամյա Շահեն Հարությունյանը չի ցանկանում ետ մնալ հորից, նա պատրաստ է կիսել Շանթի ճակատագիրը:

Նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերից հետո Շահենը որոշ չափով կիսեց հոր ճակատագիրը՝ նա դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման: Սակայն Շահենը երբեք չի երկմտում, բանտը ու անազատությունը կապանք չեն հանդիսանում պատանու համար:

Հայկ Կյուրեղյան՝ անուն ազգանունը կրող երիտասարդը՝ ՛՛Շանթ և ընկերներ՛՛  գործով դատավարության օրը իրականացրեց միայնակ մարդու ակցիան: Հայկ Կյուրեղյանի հոգեվիճակի մասին տեղեկություններ՝ պետք է ներկայացնեն նրան մոտ կանգնած մարդիկ:Հայրը՝ Արմեն Կյուրեղյանը խնդրում է կարդալ որդու գրառումները, որտեղ պետք է փաստվի, որ Հայկը կայուն քաղաքական հայացքներ ուներ:

Պայմանական ազատության մեջ գտնվող Շահենը՝ այս անգամ էլ Հայկի կողքին է:

՛՛Հայկի արարքի մեջ չկար հանցակազմ, սա քաղաքական ակցիա էր: Եթե Հայկը ուզեր վնասել՝ ապա մարտական ատրճանակով կկրակեր, սա ուղղակի ակցիա էր, չգիտեմ մեսիջ՝ հասարակությանը կամ իշխանությանը, երևի ավելի շատ հասարակությանը, որ հերիք է տանը նստեք…՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ