14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սիլվա Համաբարձումյանի դեմ քրեական գո՞րծ կհարուցվի. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը, ում հանրությունը ճանաչում է Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից, ՎՏԲ բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորություն է ունեցել, եւ դատարանը հօգուտ բանկի վճիռ է կայացրել՝ 40 մլն դրամի արգելանք դնելով նրա սեփականություն հանդիսացող գույքի վրա:

“Ապա այդ գույքը հանվել է աճուրդի, եւ գործարար տիկինը որոշել է “խաբել” պետությանը՝ կեղծել է աճուրդի փաստաթղթերը, որոնց արտաքին տեսքը ԴԱՀԿ աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել, եւ գլխավոր հարկադիր կատարողը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: Եթե հաստատվի կեղծիքի փաստը, ապա տիկին Համբարձումյանը կենթարկվի քրեական պատասխանատվության: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, աճուրդով գույքը “գնողը” գործարարի ազգականներից մեկն է”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ