Պիտի խոսքս սահմանափակեմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքով` ստի հայրը սատանան է
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ բազմիցս զգուշացնում է կեղծ մարգարեների մասին, որոնք Քրիստոսի անունով են գալու Իր իսկ հեղինակությունը օգտագործելով ուրիշներին մոլորեցնելու համար։
Հերթական այցերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը իրեն ընձեռած հնարավորությունը բաց չի թողնում խոսելու այն մասին, որ ինքը եկել է բարեփոխումներ անելու, եկել է Քրիստոնեական սկզբունքները իրեն որպես առաջնորդող և շարժիչ ուժ ունենալով։ «Բարեփոխումները» չշրջանցեցրն նաև ԵԿԵՂԵՑԻՆ և դրա արտահայտված ձևաչափը եղավ հալածանքը։
Խոսում են Քրիստոնեական արժեքներից միևնույն ժամանակ այդ արժեքները ոչնչացնելու համար ոչ մի ջանք չեն խնայվում։ Մարդիկ, ովքեր որ, Քրիստոսին վաղուց մերժել են իրենց ընտրած կյանքի ձևով, հայտնվում են մեր ժամանակների ամենից «մարդասիրական» իշխանությունների անմիջական խնամքի և հովանու ներքո։ Խոսում են արյունահեղության մասին, բայց իրենք ոչնչով չեն զիջում հայտնի վամպիրին ` գռաֆ դրակուլային։ Շարքը կարելի է անընդհատ շարունակել, բայց պիտի խոսքս սահմանափակեմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքով` ստի հայրը սատանան է։
Զարեհ քահանա Աշուրյան