18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գագիկը ճիշտ բաներ չի անում

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը “Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ” ձեւավորելու մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի սրտովը չէ:

Վերջինիս հատկապես դուր չի եկել այն ձեւակերպումը, որ Ծառուկյանը լիազորել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներին՝ “խորհրդակցել ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների հետ  ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձեւավորելու հարցի շուրջ՝ համաժողովրդական շարժման համակարգված  գործունեությունն ապահովելու նպատակով”:

Ըստ նույն աղբյուրի, Տեր-Պետրոսյանը երեկ հավաքել է յուրայիններին ու ասել, որ “Գագիկը ճիշտ բաներ չի անում”: Տեր-Պետրոսյանի կարծիքով, այդ որոշումը պիտի լիներ ոչ թե ԲՀԿ-ինը, այլ եռյակի համատեղ որոշում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ