ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Շառլ Ազնավուրի հարցազրույցից
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպես կմեկնաբանի մեծն շոնսոնյե Շառլ Ազնավուրի հարցազրույցը, որը քննարկումների առիթ դարձավ:
՛՛Տեղյակ չեմ՛՛,-սա եղավ Շ. Քոչարյանի պատասխանը: Երբ Քոչարյանը շտապեց հեռանալ, լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու նորմալ չի կանգնում ու զրուցում լրագրողների հետ: ՛՛Դուք նորմալ հարց տվեք՛՛,-ասաց ԱԳ փոխնախարարը: