24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիան բացահայտ հակամարտության մեջ չի լինի Թուրքիայի հետ. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է, որ Թուրքիայի հետ բացահայտ հակամարտություն չի լինի, հաղորդում է “Вести”-ն:

“Մենք թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները բացահայտ առճակատման հասնեն, քանի որ դա կվնասի եւ Թուրքիային, եւ Սիրիային: Մենք վստահ ենք, որ թուրք ժողովուրդը պատերազմ չի ցանկանում”,-հայտարարել է ալ-Ասադը: Ինչ վերաբերում է թուրքական կառավարությանը, ապա նրա կարծիքով` այն հակված է հակամարտության:

“Սիրիայում տեղի ունեցող դեպքերի  15 ամիսների ընթացքում մենք փորձել ենք շատ բանի հասնել` պայքարել ահաբեկիչների դեմ, ինչպես նաեւ պաշտպանել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ցավում եմ, որ թուրքական կառավարությունն իր ամեն քայլով խանգարել է դրան եւ ոչնչացրել այն ամենն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել”,-նշել է ալ-Ասադը` հավելելով, որ չնայած այդ ամենին, Թուրքիայի հետ հարաբերությունները հիմնված են իրենց ժողովուդների շահերի վրա:

Անդրադառնալով հունիսի 22-ին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թուրքական ինքնաթիռի ռմբակոծմանը` Սիրիայի նախագահը խոստովանել է, որ “զղջում է այն ոչնչացնելու համար”: Ալ-Ասադը հայտնել է, որ մինչ ինքնաթիռի ընկնելու պահն իրենք չեն իմացել, որ այն թուրքական ռազամաօդային ուժերին է պատկանում, քանի որ ինքնաթիռը թռել է այն օդային միջանցքով, որը նախկինում 3 անգամ օգտագործվել է իսրայելական ավիացիայի կողմից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ