Ինչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը․ փաստաբան
Ինչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը: Այս մասին գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Նկատի ունենալով, որ իմ հավաստի տեղեկությունների համաձայն՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը չի բավարարվել միայն քննչական ծառայություններին պատվերներ իջեցնելով, այլ միջամտություն է իրականացրել նաև դատական իշխանության գործունեությանը, ուստի ԲԴԽ աշխատակազմից պարզաբանում եմ պահանջում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին…
Աշխատակազմին խնդրում եմ պարզաբանել նաև, թե ԲԴԽ վարչական շենք քննիչներն ինչ հարցերի առնչությամբ և ում մոտ են կանչվում»,- գրել է Մակինյանը: