Ինչու՞ են 1 ու կես միլիոն դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած նախարարները
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ կառավարությունը կրճատելու է ՄԻՊ-ի ֆինանսավորումը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ:
ՀարցԵՐ.
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը:
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ առողջապահության հետ կապ չունեցող և որպես փոխնախարար համավարակի դեմ պայքարը տապալած Առողջապահության նախարարը:
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ բարձր տեխնոլոգիաներում 0 ձեռքբերում գրանցած ԲՏ նախարարը:
- Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ տնտեսական խորը անդունդ մեզ գլորած և 0-ական ներդրումներ ապահովող էկոնոմիկայի նախարարը:
Եւ այսպես շարունակ: Դուք սրիկա եք, պարոնայք: Ամեն ինչից զատ դուք ու մենեջմենթը, առավել ևս՝ կրիզիս մենեջմենթը իրար հետ նույնքան կապ ունեք որքան մարմնավաճառը և կուսաթաղանթը»: