Մաքսային միությունը կհզորացնի Հայաստանին. պաշտպանության նախկին նախարար /վիդեո/
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ մասնավորապես ասաց, որ Ղարաբաղի հարցում սկսում է նոր փուլ, երբ փորձում են նոր մոտեցում ձեւակերպել: Նրա խոսքով, նախկին մոտեցումները ոչ մի հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի, որովհետեւ չկան նախապայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի:
“Կան մի քանի տարբերակներ՝առաջինը՝ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ինչին հասկանում եք, որ չենք համաձայնի:
Երկրորդ՝ Ադրբեջանը համաձայնի, որ Ղարաբաղը լինի ՀՀ-ի հետ կամ անկախ, դա էլ այսօր հնարավոր չի: Եվ երրորդ՝ Ճանապարհը դա ռազմական ուժով լուծելն է, որին այսօր Ադրբեջանն ի վիճակի չի, քանի որ պահպանվում է ռազմաքաղաքական բալանս”,-ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանն ոչ թե ռուսամետ է, պարզապես համոզված է, որ ճիշտ մոտեցում է Մաքսային միությանն անդամակցելը: Դա, նրա խոսքով կհզորացնի Հայաստանին թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով:
“Եվ այն բալանսը, որ մենք պահպանում ենք, դա շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունների է: Եթե Ադրբեջանը, օրինակ, ծախսում է մոտ 4 միլիարդ, ապա մենք՝ 400 միլիոն եւ այդ բալանսը պահպանվում է, ինչը նշանակում է, որ լուծում ենք գտել, դա հայ-ռուսական հարաբերությունն է”,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում: