Սահմանադրական բարեփոխումների հարցում կոնսենսուս չի լինի. քաղաքագետ
”Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում կոնսենսուս չի լինելու: ՛՛Եթե ընդդիմությունն այդ հարցով էլ համաձայնի իշխանությունների հետ, արդեն հասկանալի չի լինի, թե ընդհանարպես ինչի մասին է այն խոսում, քանի որ այստեղ վստահության կամ անվստահության հարց է առաջանում քաղաքական համակարգի ներսում: Երբ Հանրապետականները դեմ էին սահմանադրական փոփոխություններին, նրանք, ովքեր այսօր կոչվում են ընդդիմադիրներ, կողմ էին, հիմա հակառակն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Իսկանդարյանը շեշտեց՝ Վենետիկի հանձնաժողովի ցանկությունն է, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ լինեն, սակայն վստահ է՝ հայկական իրականության մեջ դա հնարավոր չէ: ՛՛Ընդդիմությունը դեմ է ոչ թե նրա համար, որ այդ բարեփոխումները լավը կամ վատն են, այլ որ դրանք իշխանության կողմից են կազմակերպված: Եթե իշխանությունները վաղն ասեն, որ դեմ են այդ բարեփոխումներին, ընդդիմությունը կասի, որ պետք են այդպիսի բարեփոխումներ՛՛,-նկատեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ եթե իշխանությունները որոշել են իրականացնել բարեփոխումները, կանեն դա` հանրաքվեի միջոցով, առավել ևս ունեն այդ ռեսուրսները: