05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունը մտածում է, թե ինչպես պետք է ազատվեն գլխավոր դատախազից․ Իրավունք

Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն՝ «սև ամպեր են կուտակվում» ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավերևում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ «հա­շիվները դեռ չմաքրած» և խնդիրները չհաղթահարած՝ իշ­խանական վերին օղակներում արդեն մտածում են, թե ինչպես պետք է ազատվեն Դավթյանից:

Պարզվում է՝ իշխանությունը նրան ևս չի վստահում, ավելին՝ կան մտահոգու­թյուններ, որ հենց Դավթյանի ձեռքով է մին­չև այսօր վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը գնալու բանտախուց: Բայց, արի ու տես, որ ինչքան էլ իշխանա­կան իրավաբանները խելք-խելքի են տա­լիս, չեն գտնում Դավթյանից ազատվելու ամենահարմար տարբերակը:

Օրենքի համաձայն, գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնա­վարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Իսկ Արթուր Դավթյանը ստանձնել է պաշտոնը 2016 թվականի սեպ­տեմբերի 15-ին, այսինքն՝ նա կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի, ինչը շատ երկար ժամանակ է օրվա իշխանության համար: Այնուամենայնիվ, արդեն իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար իշխանու­թյունն ակտիվ փնտրտուքների մեջ է: Նրանք վստահեցնում են, որ Դավթյանը չի շարունակելու պաշտոնավարել, չնայած նրան, որ օրենքը հնարավորություն է տա­լիս ևս մեկ անգամ ընտրվել գլխավոր դա­տախազ: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ