23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դու մեր տներ պատերազմ բերեցիր, սպանեցիր մեր որդիներին, մեր կանանց անունը մի տուր. Գեղամ Նազարյան՝ Փաշինյանին

Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիներին, հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մարտի 8-ի առիթվ Նիկոլ Փաշին յանի շնորհավորական ուղերձին:

«Մեկ ասում ես՝ կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։ Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։ Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։

Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշը պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։ Հավիտյան լռիր։ Ցինիզմը քեզ չի փրկի։ Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին։ Դու չես հասկանո՞ւմ, որ սպանելուց բացի նրանցից ժպտալու, էս կյանքով ուրախանալու Աստվածատուր պարգևն ես գողացել։ Ծպտուն չհանես։ Այլևս ծպտուն չհանես»,- գրել է Նազարյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասված էր.

«Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։ Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի և ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաև ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի և որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար:

Ջերմորեն շնորհավորում եմ նաև այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաև այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում:

Հայրենիքի պաշտպանության գործում ձեր, ձեր որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունն օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար:

Սիրելի՛ կանայք,

ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարևոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաև արձանագրել, որ պետությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսևորել ձեր բոլոր  ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված:

Ձեր շնորհիվ են նաև պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածության և մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ:

Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարձր տրամադրություն, մասնագիտական հաջողություններ և նորանոր նախաձեռնություններ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ