23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թշնամական հորդա՞ն է ներխուժել Հայաստան․ «Հրապարակ»

Երբ հետևում ես այս իշխանությունների քայլերին՝ սկսած 2018 թվականից, տպավորություն է ստեղծվում, թե թշնամին գրավել է մեր երկիրը և զբաղված է ամեն ինչ կազմալուծե­լու, ոչնչացնելու, պարալիզացնելու գործով:

 

Գրեթե բոլոր ոլորտներում բա­նիմաց ու փորձառու կադրերն ազատվեցին աշխատանքից և փոխարինվեցին քայլած, անփորձ, անգրագետ կադրերով: Եթե ուսումնասիրենք այս 3 տարում պաշտոնի նշանակվածների ցանկը՝ նրանց կրթական ցենզը, կենսագրությունը, անցած ճա­նապարհը, ապա շատ զավեշտալի սուբյեկտներ կհայտնաբերենք այնտեղ, և ԱՄՆ-ում ու Էջմիածնում տաքսու վարորդ աշխատածներ, և տասնավարտներ, որոնք իրենց կենսագրականի՝ սեռի սյունակում «արու» են գրում, և ուսանողական նստարանից միանգամից պատգա­մավորի մանդատ ստացածներ, և ռուսաստաններում 10 տարի աշխատած խոպանչիներ, որոնց հրավիրել են հեղափոխությունից հետո բարձր պաշտոն ստանձնելու, և հագուստի խանութի մենեջեր, որ հիմա սոցապփոխնախարար է աշխատում և իր ընկերուհինե­րին համակարգի հիմնարկներում տնօրեններ կարգում: Ամբողջա­կան ցանկի հրապարակումն ու վերլուծությունը կարող է ուսանելի ձեռնարկ լինել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե փողոցում հեղափոխություն անելով՝ կարելի է երկիրը զարգացնել։

Բայց կադրերն էլ չեն խնդիրը՝ խելացի կառավարման, ճիշտ հրա­հանգավորման դեպքում անգամ 10-ամյա կրթությամբ անգրագետ ու անփորձ մարդիկ կկարողանա­յին կարճ ժամանակում յուրացնել աշխատանքի հմտությունները և քիչ թե շատ աշխատունակ դառնալ: Բայց դրա համար հարկավոր է, որ պարագլուխը՝ երկրի ղեկին հայտնված մարդը, աշխատանքա­յին մթնոլորտ ստեղծի, ոչ թե քանդի, այլ կառուցի և ստիպի, որ ներքևի օղակներում աշխատեն, այլ ոչ թե անաշխատ պարգևավճարներ ստանան: Մեր բախտն այդ հարցում ակնհայտորեն չբերեց: Երկրի ղեկին հայտնված անձը, պարզվեց՝ շատ ավելի անփորձ ու ապակառուցո­ղական է, քան կարելի էր սպա­սել խմբագրի և պատգամավորի փորձառություն ունեցող մեկից:

Պարզվեց՝ նա այս երկիրը չի սի­րում և այն դիտում է որպես ռազմա­վար, որը ստացել է կայծակնային հե­ղաշրջման և հանրությանը փողոց հանելու շնորհքի դիմաց: Պարզվեց, որ ատում է բոլոր աշխատող մարդկանց և գործող համակարգե­րը ու իր խնդիրն է համարում դրանք բոլորը կազմալուծելն ու կաթվա­ծահար անելը: Այդ մտայնությամբ էլ նախ ազատեց բոլոր պրոֆեսիո­նալներին՝ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարելու մտայնությամբ: Սկսեց պայքարել անորոշ «նախկիններ» հասկացության դեմ՝ նախկիններից որոշ թալանչիների ու վարկաբեկվածների պահելով իր կողքին, իսկ մյուսներին՝ ազատե­լով: Սկսեց քանդել համակարգերը՝ կառավարության կառուցվածքը փոխելով, նախարարություններ վերացնելով, միավորելով ու ինչ-որ կառույցներ մի ոլորտից մյուսը տե­ղափոխելով: Սկսեց իրականացնել սորոսական շրջանակների տարի­ների ծրագիրը՝ կրթության համա­կարգի, ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական համակարգի բարեփո­խումների մեջ անթաքույց ներգրա­վելով ամենաակնառու սորոսական գործիչներին ու հասարակական կազմակերպություններին: Սկսեց փոխել կրթական համակարգը և նրա ղեկավար կազմը՝ ռեկտորներ, տնօրեններ: Ձեռնամուխ եղավ գի­տության համակարգը փոխելուն և Գիտությունների ազգային ակա­դեմիան վերացնելուն: Փոխեցին հայտնի բուժհիմնարկների ղեկա­վարներին: Մեծ եռանդով անցան համայնքապետեր փոխելուն, մա­նավանդ նրանց, ովքեր իրենց թրի տակով չանցան: Եվ այդ գործն իրա­կանացնելու համար անգամ քրեա­կան լծակներ գործի դրվեցին՝ ամո­թալի ու փլվող քրեական գործեր հարուցելով այն համայնքապետերի նկատմամբ, որոնք հոժարակամ չեն հեռանում կամ չեն ենթարկվում:

 

Մի հսկա շրջան Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք իրակա­նացրեց Սահմանադրական դա­տարանի դեմ՝ այն կիսով չափ իրեն ենթարկեցնելով: Հիմա ձեռնամուխ է եղել դատարաններին: Թեև 3 տարում նման փորձեր էլի են եղել՝ ձախողված վեթինգի ծրագիրը, օրի­նակ, որը միջազգային կառույցների միջամտությամբ չիրականացվեց: Դատարանները շրջափակելու, դա­տավորներին վիրավորելու, իսկ օրերս էլ ԲԴԽ նախագահին հրապարակավ նսեմացնելու ամոթալի ակցիաներից յուրաքանչյուրը բա­վարար կլիներ, որ հայ հասարա­կությունը հասկանար՝ վտանգա­վոր է, աղետաբեր է այս իշխա­նությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը: Սրանք անգամ չեն հասկանում, որ իրենք պոզիտիվ պարտավորություն ունեն դատա­կան համակարգը գոնե ֆիզիկապես համալրելու և ԲԴԽ նախագահին հեռացնելու, վարկաբեկելու համար բոյկոտում են իրենց տարրական պարտականությունները՝ վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրելու գործընթացը: Եվ հպարտորեն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի շուրթերով հայտարարում են, որ դատավորների թեկնածուների հետ խնդիր չունեն, բայց չեն մասնակցե­լու նրանց ընտրությանը՝ Ռուբեն Վարդազարյանի ինադու:

Աշխարհը նման անգրագետ, անգործունակ, երկիրը միտումնա­վոր կաթվածահար անող իշխա­նություններ, հավանաբար, դեռ չէր տեսել:

Սրանք երկրի ու հասարա­կության հետ վարվում են ինչպես թշնամին, որը պատերազմում հաղթել և գրավել է հակառակորդի երկիրը ու գիտի, որ վաղ թե ուշ պետք է հեռանա, ուստի ամեն ինչ անում է այն հիմնահատակ ավերելու, քանդելու, վառելու, մոխրացնե­լու համար, որպեսզի իր հեռանալուց հետո տասնամյակներով չկարողա­նան այդ երկրի բնակիչները վերա­կանգնել այն»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ