16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Քոչարյանը ՛՛դաբրո՛՛ է տվել՛՛

 ՛՛ ՛՛Դաշնակցությունը՛՛ որոշեց իր տեղը իշխանության հետ, սպասումներ ունի, պայմանավորվածություն ունի՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: ՛՛ՀՅԴ-ը հենց այնպես երբեք ոչինչ չի անում՛՛,-նկատեց նա:

Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ եռյակի հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ու ՀՅԴ-ն էլ միշտ կցված է եղել նրան, Կարապետյանն արձագանքեց. ՛՛Եթե այդպես վերցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն է  ստեղծել ԲՀԿ-ը, համենայնդեպս ՛՛դաբրո՛՛ է տվել այն ժամանակներում: Իշխանությունը բոլոր կուսակցությունների հետևն է կանգնած՛՛: Ըստ նրա՝  հակասություն երկրորդ ու երրորդ նախագահների միջև չկա: ”Հակասությունն այն է, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, նոր ուժեր գան ՛՛:

 ՛՛Դաշնակցությունը, գիտենք, միշտ էլ 2 կամ 3 խաղ է խաղացել՛՛,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ նրանք լավ հարաբերություններ ունեն երկու նախագահների հետ էլ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ