05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այնտեղ կա նախկին նախագահ … /վիդեո/

”Հանրահավաք են անում, որ տեղը թափուր չմնա: Վախենում են, որ Շանթի պես մեկն ի հայտ կգա, բայց արդար ու ժողովուրդը հետևից կգնա”,-այսօր ասուլիսին ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե որն է եռյակի նպատակը:

Կարապետյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ը վախենում է նոր ընդդիմադիր, արդար ուժերից: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա Կարապետյանը նրան առանձնացնում է. ”Այս տխուր երկրում, որտեղ բոլորը մտածում են իրենց հարստացնելու մասին, գոնե կիսվողներ կան, որից մեկը նա է, որ ունակ է կիսվելու”: Կարապետյանի խոսքով՝ Ծառուկյանը ՛՛բարեգործություններ է անում՛՛:

Լրագրողի դիտարկմանը, թե Ծառուկյանը հարկ չի վճարում ու այդպես է բարեգործություն անում, Կարապետյանն արձագանքեց՝ շատերը հարկ չեն վճարում, բայց բարեգործություն էլ չեն անում: 

Օրինակ` Ուկրաինայում օլիգարխներն ընդդիմադիր դարձան ու հեղափոխություն արեցին: ”Ես չեմ ասում՝ դա լավ է: Ամեն դեպքում նրան ես չէի համեմատի այլոց հետ, որովհետև լումա ունի ներդրած: Եթե ԲՀԿ նախագահը գնա իշխանափոխության, բիզնեսներից չի զրկվի, ինչպես ժամանակին Խաչատուր Սուքիասյանը, հարցրին.

 ”Դե կվերցնեն, որոշակիորեն այն պայմանները չեն, որ Սուքիասյանից վերցրին, հիմա մի քիչ թուլացել է իշխանությունը: Կարող է ռիսկի չդիմի իշխանությունը, քանի որ ձգտում է իր ժամկետը նսստել”:

Երբ Տիգրան Կարապետյանին հիշեցրեին, որ այս օրերին ԲՀԿ նախագահը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որոշ հարցեր քննարկել, ինչին անդրադարձել էր մամուլը, Կարապետյանը կրկնեց՝ դեռ չի հավատում եռյակի անկեղծությանը:  

”Ես չեմ համարում եռյակը ընդդիմադիր, որովհետև այնտեղ կա նախկին նախագահ /նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին- հեղ/, նախարար եւ այլն, չեմ հավատում, որ չինովնիկական կամ վերնախավի կողմից հեղափոխություն արվի”:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ