Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է` անհնար է. Ժողովուրդ
՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը և փողոց դուրս գալու պատճառները:
՛՛Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Ազգային ժողովը ցրվի, և արտահերթ ընտրություններ նշանակվեն: Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, և այդ տարբերակը կարող է իրագործվել 2015-ի հունիսից ոչ շուտ՛՛:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է թերթի տեղեկությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: