05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու ապշած եք . Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. 

՛՛Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ոչիշխանական բևեռում «գովազդային դադար» է և, ըստ էության, հրապարակային գործողություններից միայն քարոզչությունն է, որի բովանդակությունը լեցուն է հոկտեմբերի 24-ի աներևակայելի արդյունքների մասին տարբեր պնդումներով: Այլ գործողություններ չկան, համենայն դեպս՝ հրապարակային հարթություններում, ոչինչ հայտնի չէ հաջորդ հանրահավաքի օրվա մասին, չեն լինում ոչիշխանական ուժերի խորհրդակցություններ: Նույնիսկ տեղեկություններ չկան հայտարարված շտաբների ձևավորման մասին, ինչի վերաբերյալ հայտարարություն է հնչել հոկտեմբերի 24-ին:

Այս ամենը, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ ոչիշխանական բևեռը առաջին փուլի իր խնդիրը համարել է լուծված: Ակնհայտ էր, որ այդ խնդիրը բազմամարդությունն էր: Այսինքն՝ ցույց տալ իշխանություններին, որ կարող են մարդ հավաքել և լցնել հրապարակը: Եվ այդ պատճառով էլ առաջին երկու հանրահավաքները ժամանակային առումով շատ արագ տեղի ունեցան՝ ընդամենը երկշաբաթյա ընդմիջումով՛՛:

՛՛Մինչև եռյակի ներքին իրավիճակը հասկանալի չդառնա որևէ կողմի համար, բնականաբար, ոչ մի կողմից չի կարող լինել առաջարկ կամ կոնկրետ արձագանք: Ըստ որում՝ եռյակում էլ ակնհայտորեն գիտակցում են այդ խնդիրը, ինչի վկայությունն այն էր, որ հանրահավաքում հնչած իրականում միակ գործնական դրույթը շտաբների ձևավորումն է, որը ոչ այլ ինչ է, քան գործնական պատրվակ կուլիսային քննարկումների, առաջացող հարցերին պատասխանելու ժամանակ շահելու համար՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ