Ավելորդ չար մարդկանց ստեղծագործությունն է. Հրապարակ
՛՛Ես մարզը չեմ թողել, ուղղակի տեղափոխվել եմ այլ աշխատանքի՛՛,- ”Հրապարակին՛՛ ասել է Սյունիքի նախկին մարզպետ, ջրային պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ ցանկացած աշխատանք իր հետաքրքրությունն ունի:
– Մասնագիտական առումով Դուք ծանո՞թ էիք ջրային տնտեսության ոլորտին:
– Անկեղծ ասած՝ պատկերացումների տեսանկյունից, որ ասեմ լավ պատկերացումներ ունեի, էդպես չի եղել, բայց փորձում ենք նաեւ հիմա մտնել աշխատանքի մեջ, եւ կարծում եմ’ կհաջողվի: Ցանկացած դժվարություն էլ հաղթահարելի է:
– Նկատի ունեմ’ Դուք Ձեզ Ձեր տեղո՞ւմ եք զգում:
– Այո’, իհարկե, զգում եմ:
– Անդրադառնանք Ձեր պաշտոնանկությանը: Ասում են՝ Դուք չեք կարողացել ամուր հիմքերի վրա պահել ՀՀԿ-ի դիրքերը Սյունիքում:
– Ես Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարը չեմ եղել, ես եղել եմ խորհրդի անդամ, բայց կարծում եմ’ դա ավելորդ չար մարդկանց ստեղծագործությունն է:
– Այդ դեպքում իմաստը ո՞րն էր Ձեզ պաշտոնանկ անելու: Վա՞տ էիք աշխատում:
– Չէ, բայց ո՞վ ասաց, որ ես վատ եմ աշխատել, որ ինձ տեղափոխել են… հակառակը, միգուցե լա՞վ եմ աշխատել, ու դրա արդյունքում են տեղափոխել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: