24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրթության տեսանկյունից նոր ֆլակոն ունենալու պահանջ է դրված

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքում է այն հայտարարությունները, թե նախարարությունը տարբերակվող քաղաքականություն ունի մասնավոր բուհ-երի նկատմամբ:  ՛՛Կրթության որակի տեսանկյունից բոլոր բուհ-երին ներկայացվում են նույն պահանջները, որոնք մենք չէ, որ հորինել ենք, այլ դրանք եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներն են, որոնք որակի ապահովմանն են վերաբերում ու երաշխավորում են տվյալ երկրի բուհ-երի դիպլոմների ճանաչման հարցը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ տարիներ առաջ արտադրվուկ էին դիպլոմներ, որոնց որակը համարժեք և համապատասխան չի եղել այն կրթությանն ու գիտելիքին, որ տրվել են: ՛՛Ես այդ տեսակետին չեմ, մենք չպետք է մնանք կամ դառնանք այդպիսի երկիր, որը եղել է 90-ականներին, 2000-ականներին, և սա առանց որևէ քաղաքական ակնարկի եմ ասում: Խոսքը եվրոպական նոր պահանջների մասին է՛՛,- շեշտեց նա ու տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի է ունենալու մի գագաթաժողով, որտեղ քննարկվելու և հաստատվելու է որակի ապահովման նոր ուղեցույց:

Իսկ սա նշանակում է, որ բուհերը պետք է անցնեն հավատարմագրման ավելի խիստ գործընթացներ, ստանան հավատարմագիր, երաշխավորեն իրենց որակը և այդ հավաստագրերը ճանաչվեն Եվրոպայում: Սա է ամենակարճ ճանապարհը, քանի որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնք միջպետական համաձայնագրերով դիպլոմներ են ճանաչում: Կլինի դա մասնավոր, թե պետական բուհ, բայց նրանք պետք է բավարարեն ըստ այդմ առաջադրվելիք պահանջները՛՛: 

Արմեն Աշոտյանը նաև հայտարարեց, որ մինչ այժմ ոչ մի ոչ պետական բուհ չի անցել նոր հավատարմագրման մեխանիզմ, հին հավատարմագրերը, որ տրվել են մինչև բոլոնյան գործընթացը, իրենց բովանդակությունը կորցրել են: ՛՛Գիտեք՝ դա նման է մի իրավիճակի, երբ շատ լավ օծանելիք եք ունենում, բայց ժամանակի ընթացքում նա ցնդել է: Այ տենց դատարկ շշեր են, կներեք արտահայտությանս. դրանք ուժի մեջ, վավեր փաստաթղթեր են, բայց կրթության տեսանկյունից նոր ֆլակոն, նոր սրվակ ունենալու պահանջ է դրված: Պետական բուհերը` 20 բուհ, նախապատրաստական ամբողջ փուլն անցել են, բայց ոչ մի վերջնական որոշում դեռ չկա` հավատարմագրման հանձնաժողովը մինչև տարեվերջ պետք է հավաքվի և որոշի, թե պետական բուհերից որոնք են ստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում, որոնք չենք ստանում հավատարմագրում, իսկ որոնք են ստանում պայմանական՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ