24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշոտյանը ցավում է ՀՊՃՀ-ում ստեղծված իրավիճակի համար

ԿԳՆ Արմեն Աշոտյանը հետևում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դեպքերի զարգացմանը, բայց, միջամտել չի պատրաստվում: ՛՛Ես ցավում եմ, որ բուհ-ում ստեղծված է մի մթնոլորտ, որը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը, որը դրական չի կարող ազդել բուհի վարկանիշի և իմիջի վրա, հասկանալի պատճառներով զերծ եմ մնում հրապարակային ելույթներից, և պատճառը միայն հարուցված քրեական գործը չէ, որի բացահայտման մեջ ես շատ շահագրգիռ անձնավորություն եմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

՛՛Մի մարդու եմ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, ես էլ այդ մարդուն կարող եմ հանել, կարող եմ չհանել, մնացած բոլորին ընտրել է բուհը…. Ուզում եմ հասկանալ, թե ինչով կավարտվի հետաքննությունը՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ