05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ցույց տվեք այն փայը, որտեղ մտել եմ …

՛՛Կարծում եմ՝ այդ հարցերը պետք է ուղղել Գագիկ Ծառուկյանին, ես Գագիկ Ծառուկյանը չեմ, ցույց տվեք այն փայը, որտեղ ես մտել եմ և ուղղեք ինձ այդ հարցը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, և որևէ մի պաշտոնյա չի կարող չարաշահել իր իրավասությունները, մասնավորապես ՛՛փայ մտնել՛՛ և այլն: 

Henaran.am-ի հարցին, թե անակնկալ չէր, որ Ծառուկյանն արդեն հստակ խոսեց իշխանափոխության մասին, նա արձագանքեց. ՛՛Իշխանափոխությունը ժողովրդավարական պետության ներսում պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է: Իշխանափոխություն չի նշանակում իշխանության փոփոխություն, այն նշանակում է ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորում, որը կարող է լինել ինչպես նախորդ քաղաքական ուժերի հաղթանակով, այնպես էլ նոր քաղաքական ուժերի ներգրավմամբ՛՛:

Հարցին, թե եռյակը գնում է արտահերթ, թե հերթական ընտրությունների այս հանրահավաքներով ու շտաբներ բացելու նախաձեռնությամբ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ արտահերթ ընտրությունների համար որևէ քաղաքական, իրավական, քաղաքացիական հիմքեր: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ