23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՏՏ ոլորտը գրավիչ է օտարերկրյա խոշորածավալ ներդրումների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող և խիստ հեռանկարային համարվող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսական աճին, թողարկվող ապրանքների ու ծառայությունների մրցունակության և աշխատանքի արտադրողականության ավելացմանը, ամենաբարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը, երկրի վարկանիշի բարձրացմանը:

ՏՏոլորտըՀայաստանումստեղծումէՀՆԱի 5%-ը, ոլորտըհամադրելիէհանքահումքայինարդյունաբերությանհետ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է օտարերկրյա խոշորածավալ ներդրումների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող հայրենական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը  և  ընդլայնմանը:

Վերջին տասնամյակում փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության պայմանագրեր են կնքվել տարբեր պետությունների հետ (Հնդկաստանի Հանրապետություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և այլ երկրներ), ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող  և տեխնոլոգիական առաջատար համարվող այնպիսի ընկերությունների հետ, ինչպես Microsoft-ը, Alcatel-ը, Hewlett-Packard-ը, Sun Microsystems-ը, National Instruments-ը, Mentor Graphics-ը, Cisco-ն, Intel-ը, Synopsis-ը, D-Link, Nokia-ն, IMB-ը, Oracle-ը, GFI Software-ը և այլն։ 

ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում է ավելի քան 380 ընկերություն, ներգրավված է մոտ 10740 մասնագետ:  Հայաստանի տնտեսությունում գործող այս ոլորտի ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են` ներկառուցված ծրագրային ապահովման մշակում եւ կիսահաղորդիչների նախագծում, ծրագրային ապահովում, ֆինանսական ծրագրերի մշակում, մուլտիմեդիայի նախագծում, ինտերնետային ծրագրավորում, վեբ ծրագրավորում, տեղեկատվական համակարգեր եւ համակարգերի ինտեգրում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր շրջանառությունը շուրջ 379.1 մլն ԱՄՆ դոլլար է: 2013թ. ոլորտի արտահանման ծավալներն աճել են 12%-ով: Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություների կեսը իր արտադրանքը` ծրագրային լուծումներն ու ծառայություններն հիմնականում  արտահանում է ԱՄՆ (60 տոկոս): Արտահանման ամբողջ ծավալի  30 տոկոսը բաժին է ընկնում է Եվրոմիության երկրներին: Վերջին տարիներին ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի ու ծառայությունների   նկատմամբ ավելի հաճախ պահանջարկ են ներկայացնում  Մերձավոր Արևելքի երկրները և Ռուսաստանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ այստեղ առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման և այս կարևորագույն բնագավառում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման հետ կապված խնդիրները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու  համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները, տեղեկատվական համակարգի տեխնոլոգիաների ենթակառուցվածքների անբավարարությունը:

Վերը նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2014թ. ընթացքում արդեն արված և կատարվող ծրագրային միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ, համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ապրանքային նշանի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կարևորագույն համարվող այս ոլորտի մի շարք առաջնային բնագավառների աճի խթանմանն ուղղված համապատասխան կրթությամբ բարձրակարգ մասնագետների պատրաստումը:

Տիգրան Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ