10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կապիտուլյանտի հերթական մանիպուլացիան, թե բա վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ է», որին սատարելով արձագանքում է Թուրքիան և Ադրբեջանը:
 
Հայաստանի Զինված ուժերի հայտարարությունը, որով պահանջում են կապիտուլյանտ վարչապետի և ապիկար Կառավարության հրաժարականը չի կարող որակվել ռազմական հեղաշրջման փորձ, քանի որ այն ուղղված չէ որևէ եղանակով իշխանությունը զավթելուն կամ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն կամ նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելուն որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն, ինչպես նաև Սահմանադրական կարգը տապալելուն:
 
Հ.Գ. Չմոռանանքն, որ կապիտուլյանտ վարչապետի և ապիկար կառավարության հրաժարականի պահանջով հանդես են եկել Հանրապետության նախագահը, ՀՀ բոլոր նախկին նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ԵՊՀ գիտական խորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բազմաթիվ կուսակցություններ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, ինչպես նաև Շիրակի, Արարատի և այլ մարզերի համայնքապետեր, բազմաթիվ գործարարներ և բնակչության զգալի մասը: Հրաժարական պահանջով հանդես եկողները բանակի կողքին են և վերջ:
 
«Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»:
Գարեգին ՆԺԴԵՀ»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ