05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց ձեռքերի եւ ոտնաթաթի նորածնի դեպքը կքննարկվի նախարարությունում

՛՛Յուրաքանչյուր զանցանք և հանցանք պետք է ունենա իր իրավական գնահատականը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարաքաղաքում աշխատած այն բժիշկները, որոնք հեռացվում են աշխատանքից մասնագիտական սխալի պատճառով, հայտնվում են մարզային հիվանդանոցներում:

՛՛Եթե այդ գնահատականը կա, և բժիշկը ենթարկվել է վարչական կամ այլ տույժի, այդ տույժը նա պետք է իրականացնի օրենքի շրջանակներում անկախ նրանից՝ դա կլինի աշխատանքից հեռացում, ազատազրկում, թե որոշ ժամանակով կասեցնել նրա գործունեությունը :

Այդ ամենն իր տույժի շրջանակներում նա պետք է կրի: Եթե ժամկետները սպառվել են, ապա այն մարդը, որը չի զրկվել բժշկական գործունեություն ծավալելու իրավունքից, չպետք է զրկել նրան հնարավորությունից՝ իր աշխատանքը իրականացնել մարզում, թե որևէ այլ մարզում՛՛,-պարզաբանեց նախարարը :

Անդրադառնալով Մալաթիա ԲԿ-ում առանց ձեռքերի և ոտնաթաթի նորածնի աղմկահարույց ծնունդին՝ նախարարը նշեց. ՛՛Համապատասխան քննարկում է լինելու այս շաբաթ նախարարությունում: Առհասարակ բոլոր մայրական և մանկական խնդիրները այդ խորհրդում պետք է քննարկվեն: Դրանից հետո մենք կարող ենք տալ համապատասխան բացատրություններ՛՛: 

Արատներն, առհասարակ, տարբեր պատճառաբանություն ունեն, և միանշանակ այստեղ ասել, թե ինչի հետ է կապված արատով ծնունդը, ես չեմ կարող մեկնաբանել: Բայց դա բաց քննարկում է լինելու և կարող եք մասնակցել ու ծանոթանալ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ