28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նժդեհը, Սպանդարյանն ու ՛՛Հանրապետականը՛՛ . կրքերը թեժացան /վիդեո/

Քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը կարևորում է ապագայում Հանրապետության հրապարակի մոտակա այգում տեղադրվելիք՝  Գարեգին Նժդեհի արձանի  գեղարվեստական արժեքը: Քանդակագործի համար կարևոր չէ տեղադրման վայրը:

՛՛Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդն օրերս եղել է արվեստանոցում, որտեղ ծանոթացանք Նժդեհի  արձանին, զրուցեցինք քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հետ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի գեղարվեստական արժեքը, բոցաշունչ հայրենասերի ընդվզող մի կերպարի ստեղծումը: Թե ինչու է Հանրապետության փողոցում տեղադրվում, չեմ կարող ասել, ինձ համար դա կարեւոր էլ չէ:

Կարծում եմ՝ Հանրապետության փողոցի մոտ է, քանի որ նա ՛՛Հանրապետականի՛՛ գաղափարախոսությունն է, դրա համար էլ որպես համախոհ են ընտրել ու որոշել այնտեղ դնել ՛՛,- այսօր  ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում  կայացած ասուլիսի ժամանակ նշեց քանդակագործը:

Շենգավիթ համայնքում կա՝ Նժդեհի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է բոլշեւիկ Սուրեն Սպանդիարյանի արձանը: Այս պատճառով հասարակության մի մասը համոզված է, որ Նժդեհի արձանը պետք է տեղադրել հենց Նժդեհի հրապարակում: Այս խմորումը բոլորովին էլ կարևոր չէ Թոքմաջյանի համար.

՛՛Սուրեն Սպանդարյանի արձանն է կանգնեցված ու շատերը կարծում են, որ Նժդեհինն է, որովհետև ժողովուրդը երկուսին էլ չի տեսել, որ տարբերակի: Ինչքանով է ճիշտ՛՛,-հավելեց Լեւոն Թոքմաջյանը:

Լրագրողները փորձեցին իրենց հարցերով շփոթեցնել քանդակագործին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ