04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բուժաշխատողների աշխատավարձերը կբարձրանան

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց տրվող բյուջեից ընդհանուր առմամբ հատկացումները առողջապահական ծրագերի մասով 8,3 մլրդ դրամով ավելի են: Նա նշեց, որ բյուջեի 83,3%-ը կամ 67 մլրդ դրամն ուղղվելու են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների ձեռք բերմանը:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ 2015-ի հուլիսի մեկից նախատեսվում է բարձրացանել առաջնային օղակի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը, որը 14թ-ին կազմում էր 76. 100 դրամ, հիմա այն կկազմի 79.400 դրամ: Բժիշկների հաշվարկային միջին աշխատավարձը կմնա անփոփոխ՝ 178.600 դրամ, իսկ ավելացված 760մլն դրամը կուղղվի հիվանդանոցային բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:

Նաև 500 մլն դրամ կհատկացվի սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի համար: ՛՛Կյանքը փրկող այս ծրագրից կօգտվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունքն ունեցող որևիցե այլ փուլեր՛՛,-ասաց Ա. Մուրադյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ