Դատելով քաղաքական դաշտի իշխանական շատ կոնկրետ ներկայացուցչի հարցազրույցներից եւ կաշվի հաստությունից. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ պատմական աղբյուրների, առաջին մեխանիկական հակաբեղմնավորիչները պատրաստվում էին հորթերի կաշվից կամ ոչխարների աղիներից։
Ժամանակի ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը ներխուժեց նաեւ այս ոլորտ եւ ի հայտ եկան բազմաթիվ նոր նյութեր։
Աշխարհն առաջ գնաց, սակայն դատելով քաղաքական դաշտի իշխանական շատ կոնկրետ ներկայացուցչի հարցազրույցներից եւ կաշվի հաստությունից, կարելի է եզրակացնել, որ այդ ոլորտի իննովացիաները նրան շրջանցել են»։