04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վերապատրաստման դասընթացներ ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ

Հոկտեմբերի 31-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մեկնարկեցին “Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում” խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացները, որին մասնակցում են ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ 35 երիտասարդներ:

Դասընթացների նպատակն է աշխարհաքաղաքական զարգացումներով հետաքրքրվող և օտար լեզուներին տիրապետող երիտասարդներին և ուսանողներին զինել անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով` արտաքին հարաբերությունների բնագավառի երիտասարդական հարթակում իրենց լավագույնս դրսևորելու և արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվելու աշխարհաքաղաքական զարգացումներին, ՀՀ ազգաբնակչության ինտեգրացիոն կողմնորոշումների վերաբերյալ հետազոտություններին, ՀՀ-ում ընթացող սահմանադրական  բարեփոխումներին, քննարկվելու է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային վեկտորներով  պետական գերատեսչական մարմինների ծավալած աշխատանքը, երիտասարդները կլսեն դասախոսություններ քաղաքական PR-ի և քաղաքական էլիտայի ձևավորման վերաբերյալ:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակները, ակնկալիքներն ու անելիքները:

Ներածական ելույթների ավարտից հետո զեկույցով հանդես եկավ ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` իր խոսքում նշելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բացառապես Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի ազգային և պետական շահը, որը շատ հեռու է զգացմունքներից: Նա հավելեց, որ արտաքին քաղաքականությունը պահանջում է լուրջ գիտելիքներ և մտածելակերպ: Խոսելով միջազգային հարաբերությունների էության, երկրների վարած արտաքին քաղաքականության մասին` պարոն Աշոտյանը համեմատականներ անցկացրեց Հայաստանի և մի շարք երկրների վարած արտաքին քաղաքականությունների միջև` նշելով դրանք պայմանավորող գործոնների տարբերությունները և դրանց հետ կապված դժվարությունները:

Զեկույցին հաջորդեց երիտասարդների և ՀՀԿ նախագահի տեղակալի միջև հարց ու պատասխանը, որի ընթացքում պրն. նախարարը պարզաբանումներ կատարեց երիտասարդներին հուզող հարցերի վերաբերյալ, խոսեց միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին, խորհուրդ տվեց երիտասարդներին լինել առավել  նախաձեռնող, ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիքներ և խորացնել օտար լեզուների իմացությունը:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմի դիտում և թեմատիկ քննարկում:

 

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ