05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրատարակվել է հայրենասիրական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկը /վիդեո/

Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորակաների միության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում “Պատանի երկրապահ” ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական  դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը:

Նախքան ձեռնարկի շնորհանդեսը` ՀՀ պաշտպանության, կրթության եւ Գիտության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Աշոտյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ, եղան ԵԿՄ թանգարանում, ծանոթացան 5-րդ բրիգադի անցած մարտական ուղուն եւ ներկայացված ցուցանմուշներին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանը նկատեց, որ ձեռնարկի լույս ընծայումը տրամաբանական արգասիքն է ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների եւ ԵԿՄ հասարակական կազմակերպության միջեւ սույն թվականի սեպտեմբերի 9-ին  կնքված փոխըմբռնման հուշագրի: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են խթանել հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների հայրենասիրական դաստիրակությունը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար համատեղ մշակել եւ հաստատել այդ նպատակին միտված միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Ըստ հուշագրի` հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծվելու են պատանի երկրապահների ակումբներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը, նախատեսված միջոցառումների ցանկը,  խնդիրներն ու նպատակները:

Ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց, որ հարկ է  մեկընդմիշտ պարտական լինել եւ արժեւորել մեր հաղթանակները կերտած հերոսների սխրանքը, քանի որ միայն անցյալի արժեւորմամբ ու գնահատմամբ մենք կարող ենք կերտել մեր արժանավայել ապագան: Պաշտպանության նախարարի համոզմամբ` անչափ գնահատելի է այն իրողությունը, որ ուղեցույցի շնորհիվ անցյալի արժեւորմանն ու հիշատակմանը  միտված միջոցառումներն այսուհետեւ դպրոցական ուսումնական ծրագրի մասն են կազմելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ