24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաստատվել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հետագա աջակցության հայտը

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում ԳՀ Տեխնիկական գնահատող հանձնաժողովի առաջարկով ընդունվել է 2014թ. օգոստոսի 15-ին Հայաստանի կողմից ներկայացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության հաջորդ եռամյա դրամաշնորհային նոր հայտը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով: ՀՀ առողջապահության նախարար, տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ազգային ծրագրերի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Մուրադյանին այդ մասին  պաշտոնապես տեղեկացրել է ԳՀ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն:

ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ` Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է  փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաեւ  միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին եւ առաջնահերթություններին: Դրամաշնորհային միջոցների հատկացման գործընթացում հաշվի է առնվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:

Դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ուղղված տուբերկուլոզի եւ դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձեւերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը` սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի եւ առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության եւ իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  հիվանդին ուղղված` արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության եւ համայնքների ակտիվ ներգրավմամբ:

Նշենք, որ  ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով  (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել  է` մինչեւ նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը  հիվանդների բուժման, սոցիալական աջակցության եւ ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ