01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանը վախենում է․Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում եւ նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։

Սակայն Արայիկ Հարությունյանը չի ընդառաջել՝ վախենալով, որ դա կվերածվի իր եւ իշխանության դեմ ակցիայի։ Նա անցած շաբաթ նաեւ որոշում ընդունեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի վերջը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։

Արցախյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ այդ որոշման միակ պատճառն այն է, որ Հարությունյանը մերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ պատճառաբանելով, որ եթե հնարավոր լիներ ընտրություն անել, ապա ՏԻՄ ընտրություններ կկազմակերպեր։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ