Նախագահին հանձնեց իր հավատարմագրերը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքս Վան Մեուվենը:
Նախագահը շնորհավորել է Ալեքս Վան Մեուվենին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը դեսպանին շնորհավորել է նաև Բելգիայում նոր կոալիցիոն կառավարության ձևավորման և վարչապետի նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, անելու է ամեն հնարավորը՝ Բելգիայի միջազգային հեղինակությունն ավելի ամրապնդելու և երկիրն առավել բարեկեցիկ դարձնելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-բելգիական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու համակողմանի համագործակցության շարունա¬կա¬կան զարգացումը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Բելգիայի հետ հարաբերությունները կարևորում է ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակ¬ցության տեսանկյունից: Այդ համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին:
Դեսպան Ալեքս Վան Մեուվենը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ: