21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Մենք փակում ենք այն տարածքները, որտեղ ապօրինություններ կան՛՛

՛՛Անկախ նրանից՝ ում տարածքում ինչ կա, ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ բոլոր տարածքները բնապահպանության նախարարությունը ուսումնասիրություններ իրականացրել է՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ խոսելով  բազմիցս քննարկված հորատանցքերի փակման խնդրից: ՛՛Մենք փակում ենք այն տարածքները, որտեղ ապօրինություններ կան, որտեղ թույլտվություններ չկան, իսկ որտեղ ունեն թույլտվություններ և կարգավորման ռեժիմի պետք է բերեն, բնականաբար, մենք այդ տարածքներում բերում ենք կարգավորման ռեժիմներ:

Այնպես որ ձեր մատնանշած տարածքներում չկան ապօրինի հորեր: Ես մեկ անգամ ևս ուզում եմ, որ հստակ լինի, որովհետև լրագրողների մոտ կարեղ է ինտրիգ առաջանալ: Ապօրինի հորեր չկան այդ տարածքներում՛՛,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ