23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ իրավաբանների համար բացատրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը.

1) Պատկերացրեք՝ մի օր իշխանությունը հայտարարում է, որ փողոցում աղբ նետելը հանցագործություն է։

2) Քաղաքի տարբեր վայրերում տարբեր մարդիկ շարունակում են աղբ նետել։

3) Իշխանությունը աչքաթող է անում քաղաքի տարբեր վայրերում կուտակվող աղբը (որը լցնում են հենց իշխանության մարդիկ), սակայն անընդհատ շեշտում է, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի մոտակայքում ինչ-որ չարագործներ անընդհատ աղբ են թափում։

4) Հետո պարզում է, թե ովքեր են «իքս» օրվա ընթացքում քայլել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկով։ Պարզվում է՝ պայմանական 400 հոգի մարդ է անցել։

5) Հետո կարդում է այդ 400 հոգու ցուցակը և հայտնաբերում, որ նրանցից 4-ը հաճախ հրապարակավ քննադատում են իշխանությանը։

6) Հետո ասում է՝ ըհը՛ ուրեմն հենց էս 4-ն են։

7) Հետո գնում է էդ 4-ին ձերբակալում, դատարաններին էլ խստորեն ճնշում է, որ կալանավորեն։

Այստեղից՝ հարցեր. (ա) նորմա՞լ է, որ աղբ թափելը առհասարակ համարվի հանցանք, (բ) նորմա՞լ է, որ պայքար մղվի բազառապես Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կուտակվող աղբի դեմ՝ մոռանալով շատ ավելի մեծ աղբակույտերը Էլբակյան և Պռազյան փողոցներում, (գ) նորմա՞լ է, որ 400 հոգի անցորդներից աղբ նետող «հայտարարվեն» իշխանությանը հրապարակավ քննադատող 4-ը, (դ) իսկ ո՞վ է վստահ, որ այդ խաչմերուկին աղբ կուտակելու գաղափարը հենց կողքի շենքում չի «ծնվել»։

Մի խոսքով, ֆուտուրիզմի անգերազանցելի շեդևր է էս «ֆեյքի զգետնումը» պիեսը»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ