05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց ակնարկների. ԲՀԿ-ում պատրա՞ստ են

՛՛Պարոն Ծառուկյանի բոլոր հարցազրույցները բաց և թափանցիկ խոսքեր են, որոնք ոչ թե ակնարկներ ու մեսիջներ են. ամեն մարդ գտնում է այդ խոսքերի մեջ իր ցանկացածը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: ՛՛Ես կարծում, որ հարցազրույցում լիարժեքորեն շարադրված են այն մոտեցումները, որոնք մեր քաղաքական թիմն այսօր ներկայացնում է, և ավելացնելու կամ գեղեցկազարդելու որևէ կարիք չկա՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ԲՀԿ-ում երկու թև կա՝ մեկը ցանկանում  է արագ իշխանափոխություն՝ արտահերթ ընտրություններ, իսկ մյուսը՝ ոչ, ապա Բաբայանն ասաց. ՛՛Գործընթացն այն ընթացքի մեջ է, որը նախաշել է պարոն Ծառուկյանը, և ես կարծում եմ, որ իրականում այսօր այլ վերլուծություններ ու մեկնաբանություններ անելն այդ մարդկանց իրավունքն է, բայց կա գիծ, կա ուղղություն, որը պարոն Ծառուկյանի գլխավորությամբ մենք շարժվում ենք, ու դա անբեկանելի է, այսինքն՝ շատ մարդիկ շատ բան կարող են ասել, բայց մեր առաջնորդն իր ելույթում ոնց ասել է, այդպես էլ շարունակվելու է այդ գիծը՛՛:

ԲՀԿ-ական Արագած Ախոյանը կուսակցությունում երկու տարբեր տեսակետներ լինելը բնական է համարում: ՛՛Ոչ միայն կուսակցությունում, այլև ընտանիքներում լինում են, երբ որ մի կոլեգիալ որոշում պիտի կայացնեն, անպայման տարբեր կարծիքներ լինում են, բայց վերջ ի վերջո կատարում են այն, ինչ-որ միասին որոշվում է: Կարող է լինել տարբեր կարծիքներ՛՛:

ԲՀԿ առաջնորդը հարցազրույցում նաև ասել էր, որ ետնահանջ չի լինելու: Վահան Բաբայանը համաձայն է այս մոտեցման հետ: ՛՛Ետնահանջ չկա և չի լինելու, դա բացառված է՛՛: Հարցին, թե պատրաստ են ԲՀԿ գործարարներն ամեն ինչ կորցնել, նա պատասխանեց. ՛՛Իսկ մեր պետությունն ու երկիրը պատրա՞ստ են կործանվելու: Մենք ամեն ինչին պատրաստ ենք, որ մեր երկիրը դուրս բերենք այս վիճակից՛՛:

Իսկ հարցին՝ ԲՀԿ-ը ցանկանում է արտահերթ ընտրությունների գնալ, թե հերթականի, Արագած Ախոյանը պատասխանեց. ՛՛Չգիտեմ, հետագան ցույց կտա՛՛: Միաժամանակ Ախոյանը նշեց, որ ոչինչ չի բացառվում քաղաքականության մեջ, այդ թվում և արտահերթ ընտրությունները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ