26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոչ եմ անում իմ 20 հազար ընտրողներին մասնակցել վաղվա հանրահավաքին. Արման Սահակյան

Քննչական կոմիտեն նստել մտածել ու որոշել է, որ ընդդիմության մեծ հանրահավաքից մեկ օր առաջ՝ փետրվարի 19-ին, պետք է մեղադրանք առաջադրի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն, և ևս երկու նախկին պաշտոնյայի։ Հարուցված քրգործի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, սակայն, լավ չի հասկացվում՝ կոնկրետ ինչում են մեղադրվում նախկին քաղաքապետն ու մյուս պաշտոնյաները, միայն երևում է, որ խոսքը 2009-11 թթ․ ինչ-որ հողերի օտարման մասին է, որտեղ, ըստ իրավապահ մարմնի, թույլ են տրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

 

Տարոն Մարգարյանի շահերի պաշտպանն արդեն արձագանքել է այս մեղադրանքին՝ հայտնելով, որ քրեական գործը զավեշտալի է, նախկին քաղաքապետը չի ընդունում մեղադրանքը և հումորով է վերաբերվում դրան։

Մենք էլ զրուցել ենք Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի հետ։ Վերջինս ասաց, որ սա հերթական շինծու գործն է և իր համար նույնպես ծիծաղելի է այս ամենը։ 

«էն, ինչը ես պատկերացնում եմ, որ մասով, որ ես անցնում եմ, դրա մասին չեմ կարող էս պահին խոսել, որովհետև դա նախաքննական գաղտնիք է, և պիտի ասեմ, որ վաղուց արդեն ինձ համար սովորություն եմ դարձրել, որ էս ոչմիբանների սարքած գործերին մեկնաբանություն չտամ։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի է այս ամենը։ Առավել ևս, էն, ինչ որ պատկերացնում եմ, որով որ նորից իմ անունը շահարկվեց, շուտով կլրանա այդ գործի հոբելյանական երեք տարին։ Դրանք գործերի խումբ են։ Ինձ մեղադրանք առաջադրվել էր դեռևս նախորդ տարի, ուղղակի ինձ համար անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ էդ հաղորդագրությունն ինձ հետ։ Եվ ես նույնպես ծիծաղով եմ վերաբերվում նմանատիպ շինծու գործեր պատվիրելուն, սարքելուն, կարելուն»,- ասաց Արման Սահակյանը։

– Հիմա քանի՞ քրեական գործ կա Ձեր դեմ հարուցված։

– Եկեք թիվը չասեմ, քանի որ դրանք բազմաթիվ են, բայց, իհարկե, կոնկրետ ես քրեական գործերով չեմ անցնում, համենայնդեպս, իմ ղեկավարած գերատեսչության հետ կապված գործերը բավականին շատ են, տասնյակներ են, բայց մեղադրանք առաջադրվել է այս մի գործով։

– Մի կողմ թողնենք քաղաքական մոտիվացիաները, ըստ Ձեզ՝ այդ բազմաթիվ քրեական գործերից որևէ մեկի տակ հիմք չկա՞, Ձեր աշխատած տարիները լիարժեք մաքո՞ւր են եղել, ու որևէ չարաշահում չի՞ եղել։

– Իհարկե, չկա։ Ես շատ հանգիստ եմ տանում, հարուցվել են էդ գործերը, թող նայեն, ուսումնասիրեն, եթե ինչ-որ բան կա, թող գտնեն, ես շատ հանգիստ եմ։ Նորից եմ ասում, ես արդեն սովորել եմ էս ոչմիբանների սարքած գործերին։

– Մենք հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ»: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք, այստեղ չկա՞ չարաշահում։

– Ես կարծում եմ, որ որևիցե չարաշահում չի կարող էդտեղ լինել, և Տարոն Մարգարյանի փաստաբանը բավականին հստակ էդ բոլոր շինծու մեղադրանքներին պատասխանները տվել էր իրավական հարթությունում։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ես որևէ կապ չունեմ էդ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների, չգիտեմ՝ ինչ է գրված էնտեղ, դրանց հետ, և ես վստահ եմ, որ էս ամեն ինչը, որ շահարկվում է թե՛ իմ, թե՛ Տարոն Մարգարյանի նկատմամբ, ունեն զուտ քաղաքական նկրտումներ։

– Քանի որ վաղը մեծ հանրահավաք է նախատեսված, ինչ եք կարծում հատո՞ւկ են հենց վաղվա հանրահավաքից առաջ այս մեղադրանքն առաջադրել։

– Ոչ թե կարծում եմ, այլ հաստատ վստահ եմ դրանում։

– Հնարավո՞ր է՝ վաղը հանարահավաքից առաջ, օրինակ, որոշում կայացնեն Ձեզ ձերբակալել։

– Դե, կապրենք, կտեսնենք, չեմ կարծում։ Համենայնդեպս, ես մտածում եմ, որ մեր իրավապահ մարմինները, առավել ևս՝ Քննչական կոմիտեի, բավականին շատ քննիչների հետ եմ ծանոթացել, նրանք, կարծում եմ, նորմալ մարդիկ են, ուղղակի իրենք էլ ստիպված փորձում են էդ հանձնարարությունները կատարել։

– Դուք, Տարոն Մարգարյանը վաղը ներկա լինելո՞ւ եք հանրահավաքին։

– Ոչ միայն ներկա եմ լինելու, այլև կոչ եմ անում բոլոր իմ հարազտաներին, իմ ընկերներին, իմ մերձավորներին, ի վերջո, 2017 թվականին ես մոտ 20 հազար ձայն եմ հավաքել, և թիվ 2 ընտրատարածքի բոլոր իմ ընտրողներին խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ, որպեսզի բոլորը մասնակցեն վաղվա հանրահավաքին՝ ի փրկություն մեր երկրի էս ոչմիբաններից։

Վահե Մակարյան

hraparak.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ