Հայ գիտնականը ռեկորդ է սահմանել
Հայ գիտնական Արմեն Ավագյանի կենսագրությունը ներառվելու է Մարքիուսի ՛՛Ով ով է 2015՛ տարեգրքում։ Գիտնականը ռեկորդ է սահմանել. նրա կենսագրությունը արդեն 6-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է Մարքիուսի ՛՛Ով ով է՛՛ տարեգրքում (27-32 հրատարակություններ) և արդեն երրորդ անգամ՝ Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի ՛՛XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ՛՛գրքում (7-9 հրատարակություններ)։
XVIII դարից գործող Մարքիուսի ՛՛Ով ով է՛՛ հեղինակավոր հրատարակությունը, որը մեկտեղում է ավելի քան 55 հազ. առաջնորդ տղամարդկանց եւ կանանց կյանքի մանրամասներն ու հաջողությունները, հայ գիտնականի հեղինակած ՛՛Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական եւ կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա։ Նոր կենսաբանական համակարգի նախագծում եւ կառուցում՛՛ տեսությունը համարում է ակնառու ձեռքբերում։ Այն հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` ՛՛Ամազոն՛՛ հրատարակչությունում:
Նույն տեսության համար է 2011-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտը Արմեն Ավագյանին ներառել 50 հանճարների ցուցակի մեջ ու շնորհել Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակը: Նրա կենսագրությունն ընդգրկված է նաև ՛՛Միջազգային կենսագրությունների բառարան՛՛(Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2014) գրքերում:
Արմեն Ավագյանը ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման եւ ներդրումների ենթահանձնաժողովի նախագահն է, ԵՄ միջազգային համագործակցության մի շարք ծրագրերի փորձագետ, ԱՊՀ երկրների քիմիայի եւ նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, Ամերիկյան քիմիական ընկերության անդամ: