05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են կիրառվել. ԽԱՊԿ-ը պահանջելու է

՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ն՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց  ԽԱՊԿ 2014թ. երրորդ եռամսյակի զեկույցը (հուլիս-սեպտեմբեր):  

ԽԱՊԿ-ի գնահատմամբ` վերջին եռամսյակում բավական լարված է եղել.՛՛Տագնապ է առաջացնում իրավապահ մարմինների համառությունը` ստիպելու լրագրողներին` բացահայտելու աղբյուրները: Այս ամենը  սկսվեց, երբ 2014թ. առաջին եռամսյակում՝ ՀՔԾ-ն ստիպեց ՛՛Հրապարակ՛՛ և Ilur.am կայեքերի լրագրողներին` բացահայտել հրապարակման աղբյուրները: Մենք սա գնահատում ենք որպես թաքնված գրաքննություն` լրատվամիջոցի նկատմամբ: Եղել է ևս մի դեպք, երբ որստիկանության Երևան  քաղաքի վարչությունը ևս ստիպել է նույն ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի լրագրողին` հրապարակել աղբյուրը՛՛,-նշեց Մելիքյանը:

 Մելիքյանը հավաստեց, որ ԽԱՊԿ-ը շարունակել է հետևել իրավախախտումների ընթացքին: Անցած երեք ամիսների ընթացքում երկու տագնապալիւ դեպք է արձանագրվել.՛՛ Մեկը Աժ մուտքի մոտ ՛՛Ա1+՛՛ հեռուստաընկերության  լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնությունն է՝ Աժ անվտանգության պետի կողմից: Ամենավատն այն է, որ տեսանյութերը համացանցում հրապարակվել էին, իսկ ՀՔԾ-ն հիմքեր չէր տեսնում գործ սկսելու՛՛:

Աշոտ Մելիքյանի դիտարկմնան համաձայն այս ամենի մեղավորը հենց  անպատժելիության մթնոլորտն է:

՛՛Մենք պնդելու ենք, որ այդ պետական ծառայողը պատասխանատվության ենթարկվի: Ֆիքսել ենք նաև՛՛Հայկական ժամանակ՛՛ օրաթերթի լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառումը: Մենք վեց լրագրողական կազմակերպություններով հայտարարություններ ենք տարածել այս դեպքերի առնչությամբ: Երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրել ենք բռնության այս երկու դեպքերը, այդ ընթացքում եղել է նաև լրագրողի նկատմամբ ճնշման 8 դեպք: Բայց շատ հաճախ լրագրողները մեզ չեն տեղեկացնում իրենց նկատմամբ կիրառված ճնշումների մասին` պատճառաբանելով, որ չեն վստահում իրավապահ համակարգին՛՛,-հավելեց Մելիքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ