22 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ԱԺ չորս խմբակցությունները աշխատանքային խումբ են ձևավորելու. ՕԵԿ պատգամավոր /վիդեո/

Ազգային ժողովի ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանը, այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին, ասաց, թե ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ է ստեղծվում՝ ՕԵԿ նախաձեռնության շուրջ:

՛՛Հենքը լինելու է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Նաև պահանջվելու է, որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն՛՛,-նշեց  Մարգարյանը՝ հավելով. ՛՛՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցությունից մասնակցելու է Տիգրան Ուրիխանյանը, դաշնակցությունից՝ Արծվիկ Մինասյանը,  ՛՛Ժառանգությունը՛՛  ներկայացնում է Թևան Պողոսյանը,՛՛ Օրինաց երկիր՛՛ խմբակցությունը ներկայացնելու եմ՝ ես՛՛:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ