29 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Դժնդակ այս օրերը նույնպես հաղթահարվելու են, և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան. ՀՅԴ

ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Փետրվարյան ապստամբության 100-ամյակի առիթով։

«Հարյուր տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցավ համաժողովրդական ապստամբություն: Փետրվարյան ապստամբության պատճառը ապազգային իշխանության խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով տիրանալով իշխանությանը, բոլշևիկյան հեղկոմն ունակ չեղավ ապահովելու երկրի ներքին կայունությունն ու զարգացումը: Մոլեռանդորեն տարված դրսից ներմուծված ցնորական գաղափարներով, ապազգային այս ուժն անտարբեր գտնվեց աշնանը թուրքերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով երկրի կրած տարածքային կորուստների և վիրավոր ժողովրդի տառապանքի նկատմամբ:

Այն պայմաններում, երբ թուրքական զորքը դեռևս գտնվում էր հայրենիքի փոքրացած տարածքում, իսկ Ադրբեջանը փորձում էր վերջնականորեն յուրացնել Արցախը, Նախիջևանը և տիրանալ Զանգեզուրին, ապազգային ուժի գլխավոր մտահոգությունն ու գործը հայրենիքի ազատության համար պայքարած նախկին իշխանության և զինվորականության հալածանքն էր:

Բարձրագույն հրամանատարությամբ հանդերձ, աքսորվեց մոտ 1500 զինվորական: Երևանի բանտում հայ և թուրք դահիճների ձեռքով կացնահարվում ու գնդակահարվում էր երկրի ռազմաքաղաքական ու մտավորական ընտրախավը: Այս անելանելի թվացող պայմաններում հայ ժողովուրդն ապացուցեց, որ չի հանդուրժի իր ազատության և արժանապատվության ոտնահարումն ու երկրի բախտը օտարների քմահաճույքին թողնելը: Փետրվարի 18-ին, Դաշնակցության առաջնորդությամբ բարձրացնելով ապստամբության դրոշ, ժողովուրդն ազատագրեց Երևանը և երկրից դուրս վռնդեց ապազգային արկածախնդիր հեղկոմին:
 

Շնորհավորում ենք պատմական կարևոր դասեր պարունակող ազգային հիշարժան օրվա առիթով: Հավատում ենք, որ հայ ժողովուրդը շատ փորձությունների կարող է դիմանալ, բայց անհնար է մշտապես զրկել նրան մարտունակ ոգուց, հանուն ազատության ու արժանապատվության սարեր սասանելու կամքից:

Վստահ ենք, որ դժնդակ այս օրերը նույնպես հաղթահարվելու են, և միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ