21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքան են դառնալու աշխատավարձերն ու նպաստները հուլիսի մեկից

Ազգային ժողովում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Սոցիալական և ֆինանսաբյուջետային հանձնաժողովների համատեղ նիստերում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը եկող տարի բյուջեից հատկացվելու է 385 միլիարդ 580 միլիոն դրամ, դրանք ընթացիկ ծախսերն են, այլ ծախսեր նախատեսված չեն:

2014-ի համեմատ նախարարությանը հատկացվող գումարի չափը մոտ 23 միլիոնով ավելացել է, ինչը պայմանավորված է աշխատավարձերի ու էլեկտրաէներգիայի ավելացմամբ: Նա նաև շեշտեց, որ 2015 թվականի հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը կնախատեսվի 55 հազար դրամ՝ ընթացիկ տարվա 50 հազար դրամի փոխարեն: ՛՛Սա նշանակում է, որ ՀՀ-ում 55 հազար դրամից ցածր որևէ աշխատավարձ չի լինելու, սա վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին: Քաղծառայողների միջին աշխատավարձը կդառնա 293 հազար դրամի դիմաց կդառնա 300 հազար դրամ՛՛: Ընտանեկան նպաստի միջին ցուցանիշը կազմելու է 30.537 դրամ:

Երրորդ ու չորրորդ երեխաների համար տրվելու է մեկ միլիոն, հինգերորդ երեխայի համր՝ մեկ ու կես միլիոն դրամ: Կենսաթոշակի միջին չափը 41 հազար դրամ է լինելու, սա ավելացել է մոտ ինը տոկոսով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ