15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը

՛՛ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որ ունենք ԵՏՄ, հետ և որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, այդ ուղղություններով կշարունակենք համագործակցությունն՛՛, այսօր Ազգային ժողովում 2015թ-ի բյուջեի քննարկմանն ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նկատեց, թե ԵՄ-ի հետ համագորակցության տեմպերը թուլացել են և հարցրեց, թե ինչ է արվում այդ ուղղությամբ:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում այն հանգամանքը, որ ՀՀ-ը ձեռք է բերում հնարավորություններ իր համար շահեկան վիճակում լինել և որոշակի առումով կապող օղակ ԵՏՄ-ի և ԵՄ-ի երկների հետ: Նա հավելց, որ ՀՀ-ը օգտվում է GSP+ համակարգից, և դա արտոնություն է 600 անուն ապրանքների նկատմամբ: ՛՛ԵՏՄ–ի տարածքը գործարարների համար էլ հնարավորություն է ընձեռնում ՀՀ-ում ստեղծել ձեռնարկություն՝ իր արտադրանքը իրացնելու համար՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ