15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում. ՀՀԿ-ը՝ ԲՀԿ-ին

՛՛Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայասանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել և ձեռնպահ մնալ վերամբարձ, օդի մեջ քամի տատանող և չհիմնավորված հայտարարություններից՛՛,-Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարարության վերաերյալ 2015թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ նրա խոսքն ուղղված էր ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի այն դիտարկմանը, թե 40%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում ԱԳՆ-ի համար նոր մեքենաներ են գնում:

՛՛Բյուջետային քննարկումնների ժամանակ ամպագորգոռ հայտարարություն են անում, պարտավոր են քաղաքական մասի ներկայացուիցչները նաև քաղաքական գնահատական տալ: ԱԳ նախարարության ծախսերի ավելացումը ներկայացրիք, որ կապված է աշխատավարձերի բարձրացման հետ, բնականաբար նաև պետք է բարձրացվեին ԱԳՆ-ի աշատավարձերը՛՛,-ասաց Ֆարմանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ