14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև չի կարող չլինել համագործակցություն

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը բոյւջեի նախագծի քննարկման ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե Ասոցացման համաձայնագրի համար ձևավորված աշխատանքային խումբն արդյոք դեռևս գոյություն ունի և նաև հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման համար աշխատանքներն արդյոք սկսվել են:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ քանի դեռ համագործակցության ոլորտները հարցականի տակ էր ԵՏՄ անդամակցության պատճառով, թե ինչ պարտավարություններ են վերցնում, այդ իսկ պատճառով սպասողական վիճակ էր, և նոր-նոր են սկսում հստակեցնելուց հետո առաջ գնալ: ՛՛Ինչ վերաբերում է այդ հանդիպումներին, հենց այսօր փորձագիտական խումբ է եղել, որը հանդիպում է ունեցել ԱԳ նախարարությունում՛՛,-նկատեց նա: 

Փոխնախարարն ընդգծեց, որ չափազանց կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցությունը:
՛՛Մենք միշտ դեմ ենք եղել և դեմ ենք բաժանարար գծերին,տվյալ պարագայում իհարկե մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում, և կան որոշակի բացասական միտումներ այդ առումով, բայց ապագան մենք դիտարկում ենք համագործակցության շրջանակում, խոսում ենք ԵՏՄ –ԵՄ ասոցացման համագործակցության մասին, երկու հզոր տնտեսական միավորումնների, և բնական է, չի կարող չլինել փոխադարձ համագործակցություն այդ երկու տնտեսական միավորումների միջև: Այնպես որ  ապագան համագործակցությունն է, և Հայաստանը կարող է դրա համար ճանապարհ տվող լինել՛՛,-եզրափակեց Շ. Քոչարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ