Որևէ անախորժություն չի եղել. Հ. Նաղդալյանը՝ ԲՀԿ ու ՕԵԿ պատգամավորների դժգոհությունից
՛՛Չէի ասի, թե որևէ անախորժություն է եղել: Բոլորի համար էլ տեղեր հատկացված եղել էին, բոլորի անունները եղել են և մինչև հիմա էլ կան, կարող եք ինքներդ նայել՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նշենք, որ այսօր կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որի ժամանակ ԲՀԿ-ական ու ՕԵԿ պատագմավորներն, իրենց խոսքերով, տեղեր չեն ունեցել, անունները գրված չեն եղել:
՛՛Համաժողովը բաց է եղել նաև լրագրողների համար, և դուք էլ կարող եք փաստել, որ բոլորի համար տեղեր եղել են ոչ միայն սեղանի շուրջ, այլև կողքերը: Ոչ մի խնդիր էլ չի եղել, թող շուտ գային՛՛,-հավելեց Նաղդալյանը: