03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը վերադառնում է Երեւան

Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. “Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգեւորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը եւ վերածնվող բարին։ Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին եւ ժողովրդին այս սրբավայր այցելելու հնարավորություն ընձեռելու համար”,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի, Հորդանանի հոգեւոր առաջնորդի եւ Հորդանանի հոգեւոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների եւ իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաեւ հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ