23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա գոնե հասկացա՞ք թե ո՞ւմ էիք բերում 2018-ին եւ ո՞ւմ էիք մերժում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ուզո՞ւմ էիք, չէ՞, որ Սերժ Սարգսյանը խոսի…
 
Խոսեց, հիմա հասկացա՞ք, թե ի՞նչ է նշանակում պետական մտածողություն ունեցող մարդու խոսք, պետության կառավարման բոլոր կողմերին, բոլոր նրբություններին տիրապետող պետական-քաղաքական գործչի խոսք, Արցախի անվտանգության երաշխավորի, գրագետ, խելացի, հավասարակշռված բանակցողի, արժանապատիվ գործընկերոջ խոսք…
 
Հիմա գոնե հասկացա՞ք թե ո՞ւմ էիք բերում 2018-ին եւ ո՞ւմ էիք մերժում, հիմա , գոնե հասկացա՞ք, որ պետություն ղեկավարելը, երկրի անվտանգությունը ապահովելը միայն լուրջ գործիչների առաքելությունն է եւ ոչ թե թափթփուկների, կապիտուլյանտների եւ դուրսպրծուկների․․․
Վստահ եմ՝ հասկացաք, հասկացաք այն, ինչ մենք՝ նախագահի թիմում եւ նրան հազարավոր սատարողներս գիտեինք ի սկզբանե, բացատրում էինք, բայց, դուք չէիք լսում․․․
 
Սպասենք հարցազրույցի երկրորդ մասին՝ ոչ պակաս հետաքրքիր եւ շատ փակագծեր բացող…
 
Պայքարը շարունակվում է, էս կապիտուլյանտներին քշելու ենք, չկասկածեք․․․
 
Փետրվարի 20-ին ժամը 15․00-ին՝ Ազատության հրապարակում կհանդիպենք» :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ