05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրիխանյանը նկատողություն արեց կառավարության ներկայացուցչին

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ հարցին անդրադառնալը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դիտողություն արեց.
՛՛Մենք հենց սկզբից էլ դեմ ենք եղել այդ դրամաշնորհները ստանալ, երկրորդը ես ուզում եմ խնդրել՝ Կառավարություն եք ներկայացնւմ, այդ պորցիա բառը տեղին չէ էլի: Եթե իշխանությունը պորցիա է ստանում այդ դրամոշնորհներից, ապա ես որպես քաղաքացի, պատգամավոր այդպես չեմ կարծում՛՛,-ասաց նա:

Պավել Սաֆարյանն էլ իր հերթին ասաց, որ ինքը պորցիա բառը չի օգտագործել, ասել է տրանշ: 
Ուրիխանյանը նաև նշեց, որ հարցեր հնչեցին վերհասակողության վերաբերյալ, իսկ փոխնախարարը պատասխանեց՝ չգիտեմ, տեսնենք, ստուգենք. ՛՛Բացի ջրագծերից ու ուսումնարանների մուտքերի վերանորոգումից այստեղ շոշափելի ոչինչ չընկալվեց: Օրենքի մշակման համար գումար են հատկացնում, ասում են՝ տալիս ենք, որ օրենքի նախագիծ մշակենք, հետո ասում եք՝ կշարունակեն մնացածը տալ կամ չեն տա: Հիմա նպատակահարմարության ծախսերը որո՞նք են, նվե՞ր է, պորցիա՞ է, թե պորցիա՞ չէ, իմաստը ո՞րն է վերցնելու:


Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ ինքն ունի հարցերին պատասխանելու այնքան հնարավորություն, որքան տրվեցին և ոչ ավելին: ՛՛Դուք հանդես եք գալիս այն դիրքերից, ինչքան ունեք, և դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Կարող եք դրա հետ համաձայն չլինել, բայց բոլորս շարժվում ենք մեր հնարավորության շրջանակներում՛՛: 
Նա հավելեց, որ վերահսկողության հետ կապված հարցերին չի կարող պատասխանել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ