06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

«Կոտրած տաշտակի» առաջ. ուղղորդել է դեպի զինվորականներ․ «Փաստ»

«Արցախում նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ, հարազատներ մեկնել էին Արցախ՝ իրենց որդիներին, ընկերներին, հարազատներին գտնելու։ Այդ ընթացքում մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պաշտոնատար անձանցից պատշաճ պատասխաններ չստանալու հետևանքով նրանք ծեծի էին ենթարկել նաև Արցախի մի քանի բարձրաստիճան զինվորականի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, պատճառն այն է, որ իրենց զավակներին փնտրող մարդկանց հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց ասել էր, որ ինքը թեմայի հետ կապ չունի, հավելելով՝ «յա ես, յա էս սեղանը», ու նրանց ուղղորդել դեպի զինվորականները։ Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը նշել է, որ ինքը ևս կիսում է ցավը, սակայն անհրաժեշտ է համարում պատասխանները փնտրել իրենց որդիների սպաներից, հրամանատարներից՝ «կամանդույուշուց մինչև ամենացածր օղակի սպաներից»։

Դրան արդեն հետևել է տարբեր սպաների փնտրտուք, սպառնալիքներ, որը տեղի է ունեցել Արցախի ուժայինների լուռ անտարբերության ներքո։ Մեր տեղեկություններով, ներկայումս որդիներ կորցրած մեր հայրենակիցները, որպես պայքարի գլխավոր թիրախ, տեսնում են Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, սակայն սկզբունքորեն զերծ են մնում իրենց պայքարն այլ քաղաքական ուժերի օգնությամբ կամ համատեղությամբ իրականացնելուց»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ