05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը ֆինանսի պակաս չունի

 Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ բացի ՄԻՊ-ի ներկայացրած ֆինանսական ցուցանիշներից  հետաքրքրում են ոչ ֆինանսական ցուցանիշները: ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն արձագանքեց, որ որքան բյուջեի որակական մասը հասանելի լինի պատգամավորներին, այնքան լավ նաև իրենց համար:

Պատգամավորը հարցրեց նաև, թե արդյոք կա մի ոլորտ, մի բնագավառ, որում ֆինանսական պակասի պատճառով ցանկալի ՄԻՊ-ը արդյունավետություն չի կարողանում ապահովել, և եթե կա, ապա զեկուցողին խնդրեց ներկայացնի դրա հանրային կարևորությունը:

՛՛Այս պահին ասել, որ ինչ-որ ոլորտում մեր արդյունավետությունը պակաս է ֆինանսների պակաս լինելու պատճառով, չեմ կարող, բայց մենք նախկինում ունեցել ենք վեց մարզային գրասենյակներ, հիմա ունենք երեքը: Չնայած այդ երեք մարզային գրասենյակների պակասը լրացնում ենք մեզ դիմելու մեթոդաբանությամբ, նրանք կարող են մեզ դիմում ներկայացնել հեռախոսազանգով, on-line, բայց ինչքան մեծ ունենայինք ծածկույթն ամբողջ հանրապետությունով, այնքան արդյունավետ կլիներ մեր աշխատանքը՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ